ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

.

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիա­վորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համա­կարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: