Վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվում «Այո»-ի քարոզարշավին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին:

Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։

Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։

Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։

Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։

Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»։