«Գնացինք Մեղրի»․ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ կանի Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մեղրի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում Սիս ու Մասիս լեռների լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել․ «Գնացինք Մեղրի»։

Նշենք, որ հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ժամը 11-ին Նիկոլ Փաշինյանը կշրջի Ագարակում, այնուհետև կգնա Մեղրի, կլինի Քաջարանի շատրվանների հրապարակում, ապա նաև Կապանի մարզպետարանի դիմաց։ Վերջին հանդիպումը նախատեսված է 18։00-ին Տեղ գյուղի գյուղապետարանի հարակից տարածքում։