Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցի առողջական վիճակի պատճառով

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չի մասնակցի առողջական վիճակի պատճառով։ Այս մասին 24News-ին ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Պարոն Քոչարյանը դատական նիստին չի մասնակցի, այս պահին առողջական վիճակը չի ներում։ Նիստին ներկա կլինեն փաստաբանները։ Ամենայն հավանականությամբ դատական նիստը կարող է հետաձգվել»,- ասել է Օրբելյանը։

Նա հավելել է, որ տեխնիկապես հնարավոր է Քոչարյանի բացակայությամբ դատական նիստը շարունակվի, եթե արձանագրվի, որ ինքը չի կարող մասնակցել։

Անդրադառնալով առողջական վիճակին՝ պաշտպանն ասել է, թե կիրակի օրվա համեմատ Քոչարյանի վիճակի ստաբիլիզացել է արձանագրվել։