Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ կունենա կին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

1

Ադրբեջանում իշխող կուսակցությունը, որի ղեկավարն է նախագահ Իլհամ Ալիևը, խորհրդարանի նախագահ է ընտրել կին թեկնածուի։ Այդ պաշտոնը վստահվել է Սահիբա Գաֆարովային։ 

Խորհրդարանի նորընտիր նախագահը ծնվել է 1965 թվականին։ Մասնագիտությամբ բանասեր է և դեռ խորհրդային տարիներից ադրբեջանական համալսարաններում սովորել, ապա նաև դասավանդել է գրականություն և լեզուներ։

Գաֆարովան եղել է նաև Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր ու ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ։