Էլի թու-թու-թու՝ կորոնավիրուսից դեռ կարողանում ենք պաշտպանվել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Քաջարանում իր ելույթում կոչ է արել պահպանել կորոնավիրուսի կանխարգելման համար առողջապահության նախարարության հրապարակած ցուցումները:

«Սովորություն ա դառել, նոր «Ալկոգել» օգտագործեցի, ու ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ՝ թու, թու, թու, մեզ հլը հաջողվում ա խուսափել, բայց եկեք առողջապահության նախարարության «պլակատին» հետևենք, որտեղ գրված է, թե ինչ է պետք անել կորոնավիրուսից խուսափման համար: Ժողովուրդ ջան, խնդրում եմ արեք այդ ամենը: Ես, օրինակ, հիմա այնքան եմ անում, որ կողքից տարօրինակության տպավորություն ա թողում, թող շատ լինի, քան թե քիչ», - ասել է Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Ծաղկաձորում «Golden Palace» հյուրանոցում 31 քաղաքացի է մեկուսացվել է։