Կեսգիշերն անց հրավառություն արած անձը հրավիրվել է Ջերմուկի բաժին ու տուգանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մարտի 8-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Ջերմուկի բաժնի բաժնի ծառայողները, Ջերմուկ քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի բակում հայտնաբերել են օրվա արգելված ժամի հրագործական արտադրատեսակներ օգտագործած անձի։ Տղամարդը հրավիրվել է ոստիկանություն և նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածի գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100․000 դրամի չափով։