Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Նովրուզի տոնակատարությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նավրուզ տոնի հետ կապված տոնակատարություններն Ադրբեջանում չեղյալ են համարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Բնակչությանը խորհուրդ է տրվում հետաձգել հարսանիքները և պարզեցնել սգո արարողությունները:

Նշնեք, որ, ըստ վերջին տվյալների, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115166, մահացել է 4040 մարդ, ապաքինվել՝ 64302 մարդ։ Վարակը տարածվել է աշխարհի 114 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։