36-ամյա տղամարդը ինտերնետային կայքի միջոցով թմրամիջոց է պատվիրել և հյուրասիրել ընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մարտի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 5-ի սահմանում իրավապահները Կոշ գյուղի սկզբնամասից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին գյումրեցի 36 և 25 տարեկան երկու տղամարդու:
Բաժնում, անձնական խուզարկությամբ, 36-ամյա տղամարդու գրպանից հայտնաբերվեց թղթե փաթեթով կանեփանման բույսի չորացված, մանրացված, դեղնականաչավուն զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել ինտերնետային կայքի միջոցով` Երևան քաղաքում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը նույն օրը մայրաքաղաքում նշված թմրանյութից ոչ միայն օգտագործել, այլև հյուրասիրել է 25-ամյա ընկերոջը:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: