Սիմոնյանն ու Քյոսայանը գաղտնի մուլտիմիլիոնատերեր են. Նավալնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

մարգարիտասիմոնյան

Ալեքսեյ Նավալնու հիմնադրամը հետաքննություն է հրապարակել Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քյոսայանի եկամուտների մասին։ Հրապարակված անոնսային տեսանյութում նշվում է, որ չնայած այն բանին, որ Սիմոնյանի ստեղծագործական գործունեության և բազմամյա պետական ծառայության վրա անհնար է չծիծաղել, նաև պարզվել է Սիմոնյանն ու Քյոսայանը գաղտնի մուլտիմիլիոնատերեր են․«Ոչ միայն կուղբ է եփել, այլ նաև դարձել է մուլտիմիլիոնատեր»։

Անոնսում նշվում է, որ RT ալիքը ոչ ոք չի դիտում, և վիճակագրություն ապահովելու համար են յութուբյան ալիքում նյութերը տեղադրել։ Տեսանյութում նրան անվանում են ամենաանտաղանդ լրագրողներից մեկը։ Սիմոնյանի թվիթերյան էջում կարող ես մշտապես կատակներ ու ծաղրեր տեսնել նրա մասին։ Տեսանյութը նրան կուղբակերից պետական միջոցների հափշտակող է դարձրել։ Հետաքննությունը ամփոփված է 40 րոպեանոց տեսանյութում․ այնտեղ ներկայացված են Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քյոսայանի եկամուտները՝ ստացված «Միջազգային պիլորամա» ծրագրից, պետական մարմիններին PR ծառայությունների մատուցումից և փողերի լվացման մեխանիզմներ հորինելուց։ Հրապարակված տեսանյութում նշվում է՝ ուշագրավն այն է, որ ամուսինները ոչնչից չեն վախենում, իսկ այդ միջոցները պահվում են ռուսական «Խնայբանկում»։