Մերձմոսկվայում հրաձգության ժամանակ վիրավորել են հայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

մոսկվա

Մերձմոսկվայում փոխհրաձգության ժամանակ տուժել է դատական կարգադրիչ Լազար Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է 112 Telegram–ալիքը։

38-ամյա Լազարը հանգստանում էր ընկերներից մեկի հետ, երբ հարևան սեղանից մեկը տրավմատիկ ատրճանակով օդ կրակեց։ Դրանից հետո Գրիգորյանն ու իր ընկերը որոշել էին նկատողություն անել հարևան սեղանին, ինչին  ի պատասխան ստացել էին կրակոցներ՝ իրենց ուղղությամբ։  Հետաքննություն հնարավոր է սկսվի ինչպես օրինախախտների, այնպես էլ դատական ծառայողի նկատմամբ։

Ձերբակալել են երկու կասկածյալի։