Կոռնիձոր գյուղում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ թիվ N զորամասի սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը: