Փաշինյանի քարոզարշավը մեկ թիմով ֆուտբոլ խաղալ է, նրա բոլոր գնդակներն առանց դարպասապահի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է մի այնպիսի քաղաքական ուժ, որը քաղաքական այլընտրանք չունի»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի կարծիքով՝ իշխանությունը 650 հազար «Այո»-ի խնդիր չունի, բայց դժվարություն կարող է լինել մարդկանց տեղամասեր տանելու մեջ։ Մարդիկ, ըստ Նորիկյանի, համաձայն են վարչապետ Փաշինյանի՝ հանրաքվեի դրվող այս առաջարկի հետ։

«Այսօր Փաշինյանի կողմից իրականացվող հանրաքվեի քարոզարշավը, պատկերավոր ասված, մեկ թիմով ֆուտբոլ խաղալու է նման, և նրա բոլոր գնդակներն ուղղվում են առանց դարպասապահի դարպաս։ Այլ կերպ ասած՝ չկա այն քաղաքական ուժը կամ «Ոչ»-ի ճամբարն իրենից չի ներկայացնում այդ ուժը, որի դեմ պայքարեն, ինչը նշանակում է, որ «Այո»-ի քարոզչական շտաբը, չունենալով լուրջ մրցակցություն հասարակության ներսում, արձանագրելու է այն արդյունք, որը ենթադրվում կամ ակնկալվում է իշխանության կողմից»,- ասել է Նորիկյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։