Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 168-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

կորոնավիրուս

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 168-ով, ընդհանուր թիվը կազմում է 631 մարդ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելինի խոսքով՝ վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 8514 մարդ, ավելի քան 1000–ը բուժվել են։

Մասնագետը նշել է, որ մահացության դեպքերի մեծամասնության պարագայում կորոնավիրուսը մահվան հանգեցրած գլխավոր պատճառը չի եղել։