Կարսում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News   

Կարս

Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարըքամիշ (Սարիղամիշ) շրջանում Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Գրել է Ermenihaber-ը։ 

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստների մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 10-ին տեղական ժամանակով 02:47-ին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: