Ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր է ստեղծվելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News    

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ասել է, թե 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր է ստեղծվելու։

«Վերջին 30 տարվա ընթացքում տեղի ուենցած պրոցեսներին քաղաքական գնահատական կտրվի, փորձ կարվի աշխտորոշել, թե ամենաբարդ ու մեծ խնդիրը որն է եղել», - ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է՝  հռչակագրի վերաբերյալ «Այո» շտաբին մինչև մարտի 31-ը կարող են առաջարկներ ուղարկվել և ընթերցել է վեց կետից բաղկացած հռչակագրի նախագիծը։