Լևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել չի մեկնի. ՀԱԿ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել մեկնելու հրավեր ստացել է, սակայն չի պատրաստվում մեկնել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց՝ ՀՀ առաջին նախագահին Եվրոպառլամենտի ԱԼԴԵ խումբը հրավիրել է մասնակցելու Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանին, որը ժամանակ առ ժամանակ անցկացվում է ԱԼԴԵ-ի հրավերով։
«Սա նորություն չէ։ Արդեն մի քանի անգամ եղել է, երրորդ թե չորրորդ անգամն է այս հրավերը։ Այդ հրավերը եկել է, որոշվել է, որ ես պետք է մասնակցեմ այդ կլոր սեղանին»,-ասաց Լևոն Զուրաբյանը։

Հարցին՝ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի, Լևոն Զուրաբյանը նկատեց՝ այդպես է նպատակահարմար գտել։
ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց՝ ստանդարտ պրակտիկա է Եվրոպառլամենտի հարաբերությունների մեջ արևելյան գործընկերության երկրի ազատական կուսակցությունների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Բրյուսել։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Բրյուսել էր մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցի շրջանակում հանդիպել էր ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ։ Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ևս Բրյուսելում էր և հանդիպել էր ԵԺԿ առաջնորդի հետ։