Կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News    

Տոկիո

Կորոնավիրուսի պատճառով ամառային 32-րդ օլիմպիական խաղերը 1-2 տարով հնարավոր է հետաձգվեն։

Այս մասին հայտարարել է խաղերի կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշին, նշելով, որ Տոկիո 2020-ը չեղարկելը կամ առանց հանդիսատեսի անցկացնելը ֆինանսական մեծ կորուստներ կբերի։ Եթե հնարավոր չլինի անցացնել նախապես ընտրված օրերին, ավելի նպատակահարմար է հետաձգել:

Ժամկետների փոփոխման հարցը դեռ չի քննարկվել, մարտի վերջին կայանալիք ժողովում կքննարկվի այդ հարցը:

Օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 9: