Լեհաստանում խարդախները կորոնավիրուսի համար հրաշագործ կաթ ու թալիսմաններ են առաջարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

կաթ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Լեհաստանի ոստիկանությանը, հայտնում է, որ Լեհաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին կեղծարարները սկսել են վարակը «բուժող հրաշագործ» կաթ և թալիսմաններ վաճառել։ 

«Հայտնվել են խարդախներ, որոնք, այցելելով տներ, տարաբնույթ դեղամիջոցներ, հրաշագործ կաթ ու թալիսմաններ են առաջարկում։ Ցավոք կան այնպիսի օրինախախտներ, որոնք օգտագործում են վարակի հետ կապված տագնապը։

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ նման մարդկանց ներս չթողնեք, չհավատաք հրաշքների։ Եթե եղել են թալիսմաններ, հրաշագործ կաթ կամ նմանատիպ բաներ առաջարկելու դեպքեր, ապա անհապաղ տեղեկացրեք այդ մասին ոստիկանությանը»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը և խնդրել է նման դեպքերին ականատես լինելուն պես հայտնել ոստիկանությանը։

Նշենք, որ Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 121 225, մահացածներինը՝ 4389-ի, ապաքինվածներինը՝ 66809-ի։ Վարակը տարածվել է աշխարհի 119 երկրում։