Մարիա Զախարովայի ճեպազրույցը կկայանա առանց լրագրողների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News    

Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցը կկայանա առանց լրագրողների մասնակցության։ Ճեպազրույցը կորոնավիրուսի հետևանքով կկայանա տեսակամրջի ձևաչափով։ Այս մասին գրել է Gazeta.ru-ն։

 Որոշումը կայացվել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում։

Զախարովան եթերում կպատասխանի լրագրողների հարցերին, որ կուղղվեն զանգերի կենտրոն։