Էրդողանի թիկնազորը կորոնավիրուսի ահից դիստանցիոն ջերմաչափեր է կիրառում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News    

կորոնավիրուս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը նախագահին կորոնավիրուսի հնարավոր վարակից պաշտպանելու համար դիմել է անվտանգության խիստ միջոցների: Գրել է Ermenihaber-ը։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 10-ի երեկոյան հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի մասին:

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Էրդողանի անվտանգության աշխատակիցների ձեռքում գտնվող դիստանցիոն ջերմաչափերը: Նրանք այդ սարքերի միջոցով ստուգում են Էրդողանին մոտեցող քաղաքացիների ջերմությունը և բարձր ջերմաստիճանի դեպքում տվյալ անձին հեռացնում են տարածքից: