Facebook-ում ամբոխն է, քաղաքացին` դրսում, պատկերն 180 աստիճանով տարբերվում է․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը վստահ է՝ ատելության խոսքը միշտ էլ ծագում է ազդեցիկ կետերից, իսկ այս պահին ազդեցիկ են իշխանությունները։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ սոցիալական ցանցերում արտապատկերվող վիրտուալ ու իրական կյանքն ամենևին նման չեն։ Ըստ պատգամավորի՝ Facebook-ում ամբոխն է, քաղաքացին՝ դրսում, պատկերն 180 աստիճանով տարբերվում է։

Դառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հորդորին, թե ԼՀԿ-ականները ճիշտ կանեն հաճախ շփվեն մարդկանց հետ՝ համոզվելու համար, որ հասարակությունն իրական կյանքում էլ է վատ բաներ ասում լուսավորականների մասին, Սիմոնյանն արձագանքեց․ ««Իմ քայլ»-ականներից շատերն ՀՀԿ-ականներից առավել անհասանելի են դարձել։ Թող նախ իրենց վարքն ուղղեն, ապա նոր ասեն՝ ինչ անի ընդդիմությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս