Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը չեն քննարկում խաղերի հետաձգման տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bloomberg-ը։

Կազմկոմիտեն անհավանական է համարում խաղերի չեղարկումը, շեշտելով, որ նման տարբերակ Ճապոնիայի կառավարությունը չի քննարկում: Խաղերի հնարավոր հետաձգման և չեղարկման լուրերի համար հիմք է հանդիսացել աշխարհում մեծ տարածում ստացող նոր կորոնավիրուսը: