Ապամոնտաժվել է Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

վազգենսարգսյան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տնտեսվարողի հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը:

«Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել միջոցներ ձեռնարկելու` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (մայթը) ազատելու համար, ինչի արդյունքում տնտեսվարողի հետ իրականացված համագործակցությունը ունեցավ իր դրական արդյունքը»,- հայտնում են քաղաքապետարանից: