Սերժ Սարգսյանը հասկացավ` խաբված էր, դրա համար ասաց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

«Ազատամարտիկների դաշինքը» սատարում է նոր իշխանություններին և կոչ անում Սահմանադրության մեջ փոփոխությունների հանրաքվեին այո ասել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դաշինքի խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը։

«Ո՞նց կարող է «ՈՉ» լինի։ Սա բարեփոխումների սկիզբ է։ եկե՛ք, վստահենք էդ մարդուն։ Ինքն ասում է՝ այսպես է ճիշտը, հո՞ մեր թշնամին չէ էդ մարդը։ Եկե՛ք, մի հատ էլ վստահենք։ Այնպես չի, որ Փաշինյանն էդ օրենքերը դնելու է թևի տակ ու գնա հոր տուն»,- ասել է ազատամարտիկը։
Հակոբյանը վստահ է, որ «ՈՉ»-ի ճամբար չձևավորվեց, քանի որ գիտեն՝ ժողովուրդը զզվում է իրենցից։

«Ով է՞ գնալու իրենց հետևից։ Մի երկու տեղ՝ դատարանների դեմը, փողով մարդ էին հավաքում, իրենց ֆինանսական մախինացիայի հաշվին միտինգներ էին կազմակերպում, հիմա դա չի աշխատում, ժողովուրդը սթափվել է, սկսել է շնչել։ Իրանք էլ գիտեն, որ մարդիկ իրենցից զզվում են»,- կարծում է ազատամարտիկը։

Հակոբյանը խոսել է նաև նախկին իշխանավորների դեմ հարուցված քրեական գործերից, Արցախի առաջիկա ընտրություններից, Գառնիկ Իսագուլյան-Սամվել Բաբայան հեռակա բանավեճից և մի շարք այլ թեմաներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս