Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 28-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ հիվանդացածներից 6-ը Մոսկվայում են գտնվում, 2-սը՝ Մոսկվայի մարզում, նրանք բոլորն Իտալիա են այցելել վերջին երկու շաբաթում:

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնից հայտնել են, որ ՌԴ քաղաքացիների մոտ մեկ օրում հիվանդության 8 նոր դեպք է արձանագրվել:  Բոլոր հիվանդները գտնվում են ինֆեկցիոն վերակենդանացման բաժանմունքում: Բացի այդ, պարզվել է մարդկանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Վերջիններս նույնպես բժշկական հսկողության տակ են գտնվում:  

Հաղորդվում է, որ ապաքինվելուց հետո հիվանդանոցից դուրս են գրվել Չինաստանի երկու և մեկ ՌԴ քաղաքացի: Դուրս են գրվել նաև Ճապոնիայի ափերին կանգնած Diamond Princess զբոսանավից տարհանված ՌԴ քաղաքացիները: