Ջրառատի մոտ «ԵրԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վթար

Մարտի 11-ին՝ ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ֆ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: