Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 09:47-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Ժամը 12:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: