Դասերը հետաձգելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելուց:

«Տարբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, դասերը հետաձգելը», - առաջարկեց Թաթոյանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում:

«Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա», - ասաց Տիգրան Ավինյանը:

Ավինյանը, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, եթե կարիքը լինի, նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի: