Օդանավակայանում հսկողությունը խստացվել է․ ժամանողները քարտեր կլրացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

օդանավակայան

Կառավարության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել են օդանավակայան, որտեղ այս պահի դրությամբ արդեն իսկ կանոնակարգված պետք է տեղի ունենա Հայաստան ժամանողների ջերմաչափումը:

«Պետք է բոլոր ժամանողները լրացնեն քարտեր, այլ պարագայում նրանք հնարավորություն չպետք է ունենան մուտք գործելու», - ասել է Ավինյանը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ևս հայտնել է, որ խստացվել է հսկողությունը օդանավակայանում:

«Անկախ ուղղությունից՝ բոլոր ուղևորները լրացնում են քարտեր, որոնք ինքնաթիռում չեն լրացրել, վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որ կարողանան երկիր մուտք գործել: Այսօրվա դրությամբ 6300 հասցեական քարտ է լրացվել», - ասել է Ասոյանը: