Եթե անհրաժեշտություն լինի քարոզարշավը կընդհատենք․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Փաշինյան

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: Այս մասին «Այո »-ի քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին առաջինը կհայտարարի: Այս պահին ինչ խնդիր կա, երեկ երեկոյան ներկայացրել եմ»,-
ասել է նա ու հավելել, որ ավելի մեծ ռիսկի մասին կհայտարարվի։

Կորոնավիրուսով վարակված անձնանց հետ շփում ունեցածները, ըստ Փաշինյանի, կմեկուսացվեն, անհրաժեշտ գործողություններ կձեռնարկվեն։

 Փաշինյանը նշել է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կտեղափոխվեն «Golden Palace»․

«Կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք մեկուսանան իրենց տանը»։

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա պատասխանել է․

«Ինչպես տեսնում եք, շարունակվում է, եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»։

Մարտի 11-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարկման 3 հաստատված դեպք: Մարտի 1-ին գրանցվել էր առաջին դեպքը։ Կարանտինում է 41 մարդ։