Հայաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

կորոնավիրուս

«Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում»: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»:

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված 126740 դեպք, որից 4639-ը՝ մահվան ելքով, վիրուսից վերականգնվել է 68306 մարդ։ Այն տարածվել է 126 երկրում։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։