Փաշինյանին հայհոյած երիտասարդին «Հեղափոխության Պահապանները» ստիպել են ներողություն խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

մաշոկ

«Հեղափոխության պահապաններ» անվանումով խումբը տեսանյութ է տարածել, թե ինչպես են ստիպում «Այո»-ի բուկլետը պատռած և վարչապետի վրա նետած աղջկա հետ հեռախոսով խոսող տղամարդուն ստիպում ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

Հայկ Ստեփանյան անունով «Հեղափոխության պահապան» օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «էն տավարի ձանյագրությունը, որտեղ «машок»֊ի հետ խոսելիս Վարչապետին հայհոյանք է ասում, հերիք ա գցեք, ժողովո՛ւրդ ջան, խոստանում եմ՝ վաղը ինքը կա՛մ ներողություն է խնդրելու, կա՛մ պատժվելու է։

Հավանաբար առաջին տարբերակը... Էդ ամենը կլինի մեր մոտ եթերում...

Խոստանում եմ հենց իմ առաջ է անելու։ Դուք հավատում եք, չէ՞, «Հեղափոխության Պահապաններին»։

Ավելի ուշ հրապարակված տեսանյութում նրանք «Գյուղապետ» մականունով տղամարդուն պարտադրում են ներողություն խնդրել վարչապետից։

««Հեղափոխության Պահապանները» իրենց սկզբունքներին չեն դավաճանում․ ասել ենք՝ օրենքով, ուրեմն՝ օրենքով։

Վարչապետին վիրավորողին, ում երեկ հանդիպեցինք մենք, ներողություն խնդրեց իր սեփական կամքով։ Նա մեր կողմից բռնության չի ենթարկվել, հայհոյանք չի տրվել նրան։ Մենք պարզապես խոսել ենք և իր համաձայնությամբ եկել ենք եզրակացության, որ նա պետք է ներողություն խնդրի առանց տեսախցիկում դեմքը ցույց տալու պայմանով, որը մենք պահպանել ենք։ Կրկնում եմ՝ դա իր կամքն է եղել։

Այն անձինք, որոնք կարծում են, որ օրենք է խախտվել, կարող են դիմել իրավապահներին։ Մենք մեր իրավունքները պատրաստ ենք պաշտպանել ցանկացած վայրում։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, մեր երկրի դեմքը։ Նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն։

Եվ թող երեկվա տեսանյութը չդիտվի իբրև բռնության կոչ։ Մենք դեմ ենք բռնությանը․ դա ծայրահեղ միջոց է, որին, հուսամ, երբեք չենք հասնի։ Բռնությունը միայն բռնություն է ծնում։

Հայաստանի Հանրապետությունը Ազատ և Երջանիկ Քաղաքացու երկիրն է, սակայն ոչ ոք իրավունք չունի վիրավորել այդ Պետությունը։

Տեսանյութում ասել ենք և կրկնում ենք՝ վարչապետը այս ամենի հետ ոչ մի կապ չունի։

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցանկացած բռնություն պետք է բացառել։ Մենք ոչ մեկի մազը անգամ չենք ծռել և ամեն ինչ կանենք, որ բռնություն չլինի Երկրում»,– գրել է նա։