Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջության մեջ դրական դինամիկա կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

13-ամյա աղջիկ

Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,- գրել է Դերձյանը։