Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը. ծածկադմփոց չանե՛ք, բոլորիս դմփոցը դուրս կգա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

աշոտյան

«Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը: Համախմբվել և դրսևորել պատասխանատու պետությանն ու հասարակությանը բնորոշ վարքագիծ»: Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Մի սպասեք, որ դանակը ոսկորին հասնի:

Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ:

Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը ՝առաջին հերթին:

Հայաստանը փոքր երկիր է: Բերնեբերան լուրերը շատ արագ են տարածվում:

Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ:

Այս փուլում գոնե տարեցներին մի տարեք հանրահավաքներին, կամավոր եկողներին՝ նախապես խնդրեք, որ չգան զանգվածային միջոցառումներին:
Խոսքս վերաբերում է 60+ տարիքային խմբին»: