Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված․ հույս ունեմ 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վարչապետ

«Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք»: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարեց այսօր՝ մարտի 12-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա: Ընդ որում, Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք: Այսինքն, եթե անգամ 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն պարտվելու է»,-ասել է Փաշինյանը: