Արցախի քարոզարշավին վարչական ռեսուրսներն աշխատեցնում են հoգուտ Արայիկ Հարությունյանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

արայիկ

Արցախում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ահազանգեր են ստանում, թե քարոզարշավի ընթացքում օգտագործվում են վարչական ռեսուրսներ։

«Կան խմբեր, որոնք ամեն ինչ անում են, որ ազդեն ընտրողների վրա։ Ի լուր բոլորի՝ ասում եմ՝ պատասխան են տալու բոլորը, որոնք կփորձեն մեր ընտրությունների ընթացքը խաթարել։ Դա օրենքի խախտում է։ Ժամանակները փոխվել են, այսօր Արցախը գտնվում է պայթյունավտանգ վիճակում։ Մենք տեսնում ենք, որ այսօր այդ ուժերը, որոնք ՀՀ–ում իշխանության բերեցին ոմանց, Արցախում սատարում են «Ազատ հայրենիք» կուսակցությանը, դրա ղեկավարին, մենք տեսնում ենք «սորոսական» խմբերի, որոնք ներթափանցել են Արցախ»,-ասել է Բալասնայանը։

Հարցին՝ ո՞ր թեկնածուի օգտին է վարչական ռեսուրս գործի դրվում՝ Վիտալի Բալասանյանը Արայիկ Հարությունյանի անունն է տվել։

«Մենք այս մասին տեղյակ ենք պահել Արցախի նախագահին, իրավապահ մարմիններին»,-հավելել է Բալասանյանը, ապա նաև անդրադարձել քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքի դեպքերին։ Ըստ նախագահի թեկնածուի՝ դա արվում է տարբեր ֆորմատներով՝ բարեգործական, սոցիալական ծրագրերի տեսքով։

«Դատախազությունն ուսումնասիրում է, թե՝ ոչ, պարտադրելու ենք, որ յուրաքանչյուր կառույցի ղեկավար կատարի իր պարտականությունները։ Այս հարցով մտահոգություն են հայտնել նախագահի թեկնածուներ Դավիթ Իշխանյանը և Աշոտ Ղուլյանը։ Մենք այս մասին տեղեկացրել ենք բոլորին, մեր ժողովուրդը հաղթանակ կռած ժողովուրդ է, մենք թույլ չենք տալու, որ մեր հաղթանակը վաճառվի։ Եվս մեկ անգամ բարձրաձայնում եմ, որ մարտական հենակետը չենք լքելու»,-ասել է նա։