Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով չի վերադառնում Իտալիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել ակումբի հետ վերջին մարզումը։

Ռոնալդուn Պորտուգալիայում է, Մադեյրա կղզում։ Կորոնավիրուսի հետևանքով հրաժարվել է վերադառնալ Իտալիա։

Թիմի պաշտպան Դանիելե Ռուգանին կորոնավիրուսով է վարակվել։

Իտալիայի առաջնության հանդիպումները դադարեցվել են մինչև ապրիլի 3։