Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործն ուղարկվել է Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թավադյանմկրտչյան

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Դատախազություն՝ հաստատման։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու մեջ, որպեսզի վերջինս դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որին նախ ձերբակալել էին, այնուհետև ազատ արձակվել։ Ընդ որում նա նույնպես մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով,  սակայն նրան կալանավորելու միջնորդություն ՀՔԾ քննիչը չի ներկայացրել։
Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը` այն համարելով շինծու գործ։ Իր հերթին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա և չի եղել, որովհետև քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որևէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։