Կորոնավիրուսով պայմանավորված՝ Թումոն դադարեցնում է կենտրոնի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թումոաշխատանքներ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ կլինեն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Թումո զարգացման կենտրոնը։ Հաշվի է առնվել քաղաքացիների անվտանգությունն ու կենտրոն հաճախության բարձր ակտիվությունը։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Թումոցինե՛ր և ծնողնե՛ր, Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։