Պարզաբանվել է, թե որ դեպքերում կչեղարկվի Կաննի կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կանն

Կաննի կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչ պայմանների դեպքում կդադարեցվի Կաննի կինոփառատոնի միջոցառումը։ 

Կաննի կինոփառատոնի նախագահ Լեսկյուրը  հայտարարել է, որ այն կչեղարկվի միայն այն դեպքում, երբ նկատվի կորոնավիրուսի իրավիճակի վատթարացում։ Բայց այժմ նախագահը ապագային նայում է օպտիմիստական հայացքներով։ Այս մասին գրել է Le Fiagron, հայտնում է РиаНовости-ն։

«Մենք հույս ունենք, որ համաճարակի պիկը կավարտվի մարտի վերջին,և ապրիլինի մենք մի փոքր «ազատ կլինենք»։ Ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, և եթե իրավիճակը չբարելավվի, կչեղարկենք միջոցառումը։ Մենք հրաժարվել ենք նաև ապահովագորությունից։ Մեզ տրամադրում էին 2 միլիոն եվրո փոխհատուցում այն դեպքում, երբ մեր բյուջեն կազմում է 32 միլիոն։ Մեզ համար դրանք «գրոշներ» են»,- նշել է Լեսկյուրը։

Կաննի 73-րդ կինոփառատոնը նախատեսված է սկսել մայիսի 12-ին, ավարտել 23-ին: