Բրիտանացի գիտնականները փնտրում են կամավորների 4500$-ի դիմաց կորոնավիրուսով վարակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

կորոնա

«Daily Mail»-ը գրում է, որ Բրիտանիայի գիտնականները փնտրում են կամավորների, որոնք պատրաստ կլինեն վարակվելու կորոնավիրուսով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի  պատվաստանյութ գտնել վտանգավոր հիվանդության դեմ։

Ըստ աղբյուրի՝ 24 մասնակիցներից յուրաքանչյուրին վճարվելու է 4500 ԱՄՆ դոլար։ Նրանց ներարկելու են վիրուսի պակաս վտանգավոր շտամներ՝ 0C43 և 229E, 2 շաբաթով մեկուսացվելու են:

Բժիշկներն ուշադիր հետևելու են նրանց վիճակին և սննդակարգին․ նախատեսվում է, որ փորձի մասնակիցների մոտ կհայտնվեն թեթև շնչառական ախտանշաններ, որոնք կորոնավիրուսից պակաս վտանգավոր են: Փորձարկված պատվաստանյութերից և դեղերից ամենաարդյունավետը կկիրառվի իրական հիվանդների բուժման ժամանակ:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 129588-ի, մահացածներինը՝ 4751-ի, ապաքինվածներինը՝ 68648-ի։ Վարակը տարածվել է 126 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։