Զորամիավորման շտաբի պետը նշել է առկա թերությունները ու տվել հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

պն

Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ: