Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «ArmHiTec-2020» ցուցահանդեսը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Արմհայթեք

Մարտի վերջին Երևանում նախատեսված «ArmHiTec-2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

 Ցուցահանդեսը հետաձգվել է մինչև հոկտեմբեր:

Նշենք, որ այն պետք է տեղի ունենար մարտի 26-28-ին։