Ընդհատում եմ արձակուրդս․ հետաձգվում է վաղվա հանրաքվեի քարոզչությունները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

«Ընդհատում եմ արձակուրդը և կառավորության խորհրդակցություն հայտարարում՝ իրավիճակը գնահատելու համար։ Հետաձգվում է հանրաքվեի քարոզչությունները, աշխատելու եմ կառավարությունում»։ Այս մասին ՀՀ վարաչպետը հայտարարել է ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում։

Փաշինյանի խոսքերով՝ վաղը չեն աշխատի ո՛չ նախակրթարանները, ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը․վաղն ավելի մանարամասն կգնահատվի իրավիճակը հանրապետությունում։

«Խնդրում եմ պահպանել հանդարտություն։ Բոլոր հիվանդներին մաղթում եմ առողջություն»։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր արձանագրվել։ «Նրանցից երկուսը՝ ՀՀ քաղաքացիներ էին (45 և 27 տարեկան), իսկ մեկը՝ Իտալիայի քաղքացի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել էին Իտալիայից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեք հիվանդները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում։ Կազմակերպվել են նաև նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

Քիչ առաջ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս երկու դեպք՝ Էջմիածնից։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ այս պահին ամբողջ աշխարհում կա կորոնավիորւսի գրանցված 130476 դեպք, որից 4756-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսից վերականգնվել է 68653 մարդ։ Այն տարածվել է 126 երկրում։