Վաղը չեն աշխատի ո՛չ դպրոցները, ո՛չ նախակրթարանները, ո՛չ բուհերը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

դպրոցներ

«Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են»: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են» :

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը և իրավիճակը գնահատելու համար հայտարարում կառավորության խորհրդակցություն։ Հետաձգվում է հանրաքվեի քարոզչությունները։

Փաշինյանի խոսքերով՝ վաղը չեն աշխատի ո՛չ նախակրթարանները, ո՛չ դպրոցները, ո՛չ բուհերը․վաղն ավելի մանարամասն կգնահատվի իրավիճակը հանրապետությունում։