Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

իտալիա

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվն աճել է մոտ 3 հազարով, զոհ է դարձել ավելի քան հազար մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:

«Այսօր ունենք 213 բուժված, նրանց ընդհանուր թիվը հասել է 1258-ի, իսկ մահվան 188 դեպք», - նշել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր զոհերի թիվը 827 էր, արդյունքում Իտալիայում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը:

«Վարակների ընդհանուր թիվը, ներառյալ նրանց, ովքեր մահացել և ապաքինվել են, գերազանցել է 15 հազարը»,- հավելել է Բորրելին: