«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները որոշել են մինչև վերջ «գողական գնալ»․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

վեոլիա

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները որոշել են մինչև վերջ «գողական գնալ»:

Մենք տեղեկացրել էինք, որ այս ընկերությունում հարցերը լուծվում են միայն կաշառքով և մուծվելով: Մեր այս հրապարակումից հետևություններ անելու փոխարեն, ընկերության ներկայացուցիչները ընկերության գործունեությունից բողոքող քաղաքացիներին պատասխանում են, թե քանի որ իրենք բողոքել են ընկերությունից, գործը դատախազություն հասցրել, պետք է մոռանան ջրի մասին էլ, ջրամատակարարման համակարգին միանալու մասին էլ: Ուզում են ասեն՝ դուք օրինական ճանապարհով եք գնում, մենք «գողական», դե տեսնենք, ում ճիշտը կհաղթի:

Իսկ հետաքրքիր է՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ այդ կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանն էլ փայ ունի ընկերությունում կատարվող ապօրինություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: