Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 131 621-ի, գրանցվել է 4940 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավիրուս
South China Morning Post պարբերականը գրում է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերինը՝ 4940-ի, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: 

Ըստ պարբերականի՝ Չինաստանում վարակման դեպքերի քանակը 80 793 է, մահացել է 3169 մարդ:

Իտալիայում վարակվածների թիվը 15 113 է, մահացել է 1016 մարդ: Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը 10 075 է, մահացել է 429 մարդ:

Նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը 6 է, մի քանի տասնյակ քաղաքացի մեկուսացվել է։ Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրթական բոլոր հաստատությունները կրկին փակվում են և հորդորել է պահպանել համաճարակի անվտանգության կանոնները։