Հրդեհ՝ «Սայաթ-Նովա» սուպերմարկետում. «1-ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հրդեհ գիշեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 13-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետում: